News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին 100 օրերը եղել են զգացմունքային, մի փոքր ցուցադրական։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ միաժամանակ գնահատելով այդ 100 օրերը դրական եւ օրինաչափ՝ հույս հայտնելով, որ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ կանցկացվեն։

«Հիմա ժամն է, որ ավելի հանդարտ, սառնասիրտ, համապարփակ, հետեւողական քայլերով կառավարությունը շարունակի իր ուղեգիծը կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման եւ մյուս ուղղություններով։ Հույս ունեմ սրան զուգահեռ կտեսնենք ավելի հստակ ներքին եւ արտաքին քաղաքական ուժագծեր, առաջարկներ՝ թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական իմաստով»,–նշեց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ 100 օրն ամփոփող հանրահավաքին Փաշինյանի ելույթը ուշագրավ, զգացմունքային եւ հրապարակին համապատասխանող ելույթ էր. «Փոխանակ վարչապետի հեռահար տեսապատկերը ներկայացնելու, ավելի շատ պատասխանում էր այս կամ այն քննադատությանը կամ ռեպլիկներին, որոնք ստացվել էին քաղաքական եւ քաղաքացիական տարբեր հոսանքներից»։

Նա, անդրադառնալով ՀՀԿ–ականների պնդումներին, որ սահմանափակվել է ազատ խոսքը, հերքեց, որ կան ազատ խոսքի սահմանափակումներ. «Ուշագրավ է, որ նրանք, որոնք երկար տարիներ սահմանափակել են քաղաքացու, լրագրողի տեղեկանալու, տեղեկացնելու իրավունքը տարբեր չափումներով, գողացել են ընտրություններ, հիմա բողոքում են ազատ խոսքի սահամանափակումներից»,–նշեց նա՝ հայտարարելով, որ ՀՀԿ–ն ընդդիմադիր կուսակցություն չէ, այն պարզապես իշխանությունից հեռացված կուսակցություն է. «Շատ լավ է, որ տեղերը փոխվում են, եւ ամեն մեկը կարող է պարկեշտանալ եւ ուժեղանալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ