News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ ինչ–որ թշնամական ուժերի մեղադրել է ֆինանսական ճգնաժամի եւ լիրայի անկման մեջ. «Ուժերը, որոնք ենթադրում են, թե կարող են կործանել Թուրքիային արժութային շուկայում մանիպուլյացիայի ճանապարհով, շատ շուտով կգիտակցեն իրենց ծրագրերի ձախողումը»,–ասված է Կուրբանի տոնի կապակցությամբ ժողովրդին ուղղված Էրդողանի ուղերձում, փոխանցում է Anadolu-ն։

Նա նշել է, որ թուրքական տնտեսության վրա հարձակումները այնքան վտանգավոր են, որքան Թուրքիայի կրոնական ավանդույթների եւ պետականության վրա բաց ոտնձգությունները. «Թուրքիային փորձում են ստիպել ծնկի իջնել եւ գործել այլոց հրամաններով»,–նշել է նա։

Հիշեցնենք, որ տարվա սկզբից լիրան կորցրել է արժեքի կես։ Որպես դրա պատճառ վերլուծաբանները նշում են Անկարայի ու Վաշինգթոնի միջեւ լարված հարաբերությունները պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով, ինչպես նաեւ Էրդողանի ֆինանսական քաղաքականությունը, որն առաջացրել է ներդրողների մտահոգոթյունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ