News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մեջ քաղաքական վտանգ չկա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ուզում է, որտեղ արժանի է՝ լինի քաղաքականություն, թե բանտ, թե ուրիշ տեղ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակելու որոշում կայացրած դատավորին, «Ժառանգության» առաջնորդն ասաց. «Դա իմ որոշելիքը չէ, ես ինքս արդեն որպես նախկին իրավաբան ասել եմ, որ այս դատավորը որքան պատրաստված հետագիծ եւ կրթություն ունի, պարտավոր էր ինքնաբացարկ կատարել, որովհետեւ շահերի բախման, եթե ոչ իրականություն կար, կար հրապարակային տպավորություն: Դա ինքնին դատական որոշման, դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունն իջեցնում էր: Իհարկե, բացթողում է, որ դատախազությունն այդ ինքնաբացարկը չպահանջեց, ես ասում եմ՝ ավելի հեռահար, մտածված մոտեցում պետք է տեղի ունենա՝ պահպանելով անմեղության կանխավարկածը, թույլ տալ, որ խոսի, հարցերին պատասխան տա, բայց նաեւ հասկանալով, որ հասարակության զգալի մասն իրավունք ունի իր հակադարձ տեսակետը արտահայտել»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ թեպետ ոմանց դա ինչ-որ հույս է տվել՝ ռեւանշի կամ այլ տեսակի վերադարձի, այս փուլում անհարկի խուճապի կարիք չկա։

Նա, սակայն, գտնում է, որ կարիք չկա բացարձակացնել կամ ֆետիշացնել երկրորդ նախագահի հանգամանքը՝ որպես նոր բեւեռի ստեղծում. «Բոլոր իշխանավորները նախկին, ներկայումս իշխանությունում գտնվող պետք է պատասխան տան իրենց արած հանցագործությունների համար: Այդ մարդկանց մեղսագրվող հանցագործությունների մեջ միմիայն սահմանադրական կարգի տապալումը չէ»,–շեշտեց Հովհաննիսյանը:

ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ մեղադրանքի հիմքը, նրա կարծիքով, կա, այն պետք է ապացուցվի, իսկ մնացածն արդեն իրավական համակարգը պետք է լուծի, թե այդ լուծման ճանապարհին վստահության բարձրացման, անցման մեխանիզմներ պե՞տք են, թե՞ ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ