News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Կառավարության անդամներին, կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին ուղղված լրատվամիջոցների հետ առնչվելու կարգի վերաբերյալ շրջաբերականը պայմանավորված նրանով, որ կառավարությունը պետք է աշխատի համակարգված, այդտեղ խոսքի ազատության որեւէ սահմանափակում չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը` անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված կարգով սահմանափակվելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը եւ աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։

Եղոյանը նաեւ նշեց. «Եթե որեւէ մեկին թվում է, թե իրենք կարող են աշխատելով կառավարությունում՝ նախկին սովորությունների նոստալգիայով շարունակել կոռուպցիայի քարոզ իրականացնել, չարաչար սխալվում են: Կառավարությունում կան մարդիկ, որոնք շարունակում են հին մեթոդներով աշխատել, նման քարոզի փորձերն արդեն կասեցվում են»:

Նրա խոսքով, շրջաբերականը պայմանավորված նրանով, որ կառավարությունը պետք է աշխատի համակարգված եւ «աջ ձեռքը պետք է իմանա, թե ինչ է անում ձախը»։

Եղոյանն ասաց, որ խոսքը չի վերաբերում կառավարության բոլոր աշխատողներին, այլ միայն քաղաքական պատասխանատվություն կրող պաշտոնյաներին. «Չի կարող վարչության պետը իր գործունեության մեջ հակասել քաղաքականություն որոշող պաշտոնյայի որոշումներին: Սա պետական կառավարման համակարգ է»:

Եղոյանը չցանկացավ հրապարկել, թե կոնկրետ ովքեր են կառավարությունում կոռուպցիա քարոզել:

Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում հրապարակել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ շրջաբերական, որտեղ նշվում էր, որ կառավարության անդամների, կառավարության ենթակա մարմինների ղեկավարների լրատվամիջոցներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, արտահայտվող դիրքորոշումները պետք է համընկնեն ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարության ծրագրին եւ ռազմավարական ուղղություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուրիշ Հայաստան. մերժված հնի եւ չստեղծվող նորի միջեւ. «Մերժիր Սերժինը» սահուն վերածվում է «Մերժիր բոլորին»
Մենք արդեն մի որոշ ժամանակ է՝ ապրում ենք ուրիշ Հայաստանում. հինը մերժել ենք, նորը չենք ստեղծում...
Փաշինյանն ամենախարիզմատիկ լիդերն է, իսկ Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչը. Հովհաննես Մանուկյան
Այդ փաստը չի հարցնում ոչ ոքի համաձայնությունը…
Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը շատ ավելի կարեւոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Աշոտյան
Ափսոս, որ Թրամփի հետ պաշոտնական հանդիպումը այդպես էլ չի ստացվում...
Փաշինյանի բոլոր հանրահավաքները կիսով չափ նվիրված են ինձ. Քոչարյան
«Որքան ես հասկանում եմ, նրան մտահոգում են իմ նախագահության ժամանակ ձեռք բերված արդյունքները: Եվ հասարակության զգալի մասը...
Քոչարյան. Փաշինյանը կարող է երկնաքար կամ գիսաստղ լինել, որը շատ արագ այրվում է
Հարցին՝ արդյոք վարչապետ նիկոլ Փաշինյանը նման արեւ է, Քոչարյանն ասել է, որ նրան չէր համեմատի արեւի հետ...
Հակահեղափոխության սպառնալիքով մինչեւ գարուն ինչ-որ կերպ կարող են ձգել, ոչ ավելին. Ստեփան Դանիելյան
Նիկոլը ճիշտ պահին ճիշտ տեղում էր հայտնվել ու դրսեւորեց անհրաժեշտ վճռականություն ու համառություն: Հիմա իրավիճակ է փոխվել...
Partner news