News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում: Արա Բաբլոյանի խոսքով` այս առումով չափազանց կարեւոր է ապահովել Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

Երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում խոսելով ներառական կրթության մասին` խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ հատկապես զարգացման խնդիրներ ունեցող երեխաների դեպքում ներառական կրթության ապահովումը պետք է դիտարկել որպես գլոբալ նպատակ:

Ըստ Արա Բաբլոյանի` այս առումով պետության հոգածության ներքո պետք է լինեն այնպիսի հարցեր, ինչպիսին են, օրինակ, խնդիրների վաղ հայտնաբերումը, ապա անհրաժեշտ միջամտության ցուցաբերումն ու հասարակական կյանքին երեխաների լիարժեք ինտեգրումն ապահովելը:

Տանյա Ռադոչան կարեւորել է Հայաստանում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների գործընթացը: Նա գոհունակություն է հայտնել նախորդ տարի` Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը միանալու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես Երեխաների համաշխարհային օրվան, այնպես էլ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրների լուծմանն ուղղված համատեղ նախաձեռնություններ ու միջոցառումներ իրականացնելու հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հետաձգել իր այցը Նյու Յորք. վարչապետի պարզաբանումը
Նա բոլոր քաղաքացիներին կոչ արեց կարեւորել իրենց քվեն, սեպտեմբերի 23-ին գնալ ընտրական տեղամասեր...
Ռուսաստանը հերքում է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները խախտելու ԱՄՆ-ի մեղադրանքները
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլիյ Նեբենզյան․․․
Վենեսուելայի իշխանությունները պատասխանել են OAS գլխավոր քարտուղարի հայտարարությանը ռազմական ներխուժման մասին
Նա OAS գլխավոր քարտուղությունը գռեհիկ եւ գրոտեսկային կերպով օգտագործում է մեր հայրենիքի գործերին միջամտությանը նպաստելու համար…
ԱՄՆ Պետդեպարտամենտը վարագույրների վրա 52 հազար դոլար է ծախսել
Պատրիկ Քենեդին բացատրել է, որ վարագույրները տարիներով կօգտագործվեն․․․
Վաշինգթոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների հարցով
Վաշինգթոնը պնդում է զեկույցի առաջին տարբերակի հրապարակման մասին...
Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է
Օրը նվիրված է նոր եւ վերականգնված ժողովրդավարությունների առաջին միջազգային համաժողովի 20-ամյակին…
Partner news