News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

3 ամիս առաջ քչերը կարող էին պատկերացնել, որ ուսապարկի նման պարզ բանը կարող է ինչ-որ ավելի մեծ բանի սիմվոլ դառնալ, քան, ասենք, ճամփորդությունն է կամ քեմփինգը: Սակայն բոլորին հայտնի իրադարձություններից հետո մարդիկ շտապեցին գնել այն նույն «հանդերձանքը», եւ դա լիովին հասկանալի երեւույթ է: Սակայն մի բան է պարզապես մեկ ֆունկցիայովուսապարկ գնել, որտեղ որքան հնարավոր է շատ իրեր կտեղավորվի, մեկ այլ բան է ավելի բազմաֆունկցիոնալ մի բանի հավակնել՝ յուրահատուկ ուսապարկ+: Եւ հիմա ես ձեզ կպատմեմ նման մի ուսապարկի մասին։

Solamigo-ի (Նյու Յորք) տղաները որոշել են ուսապարկ ստեղծել, որի մեջ, ըստ նրանց, կողոպտիչներին չափազանց դժվար կլինի մտնել: Ուսապարկը հագեցած է հատուկ կողպեքով, եւ բացել այն կարող է միայն նա, ով գիտի երեքնիշանոց կոդը: Կոմբինացիայի 999 տարբերակ կա, այնպես որ, նույնիսկ չարժե դրա վրա ժամանակ ծախսել:

Ներկառուցված արեւային վահանակի շնորհիվ՝ ուսապարկից կարելի է հեռախոսներ, նոութբուքեր եւ այլ սարքեր լիցքավորել: Ի դեպ, եթե դուք usb լարով թեյնիկ ունեք, համարձակորեն վերցրեք այն ձեզ հետ... բնության գրկում սուրճ կամ թեյ խմելը հատկապես հաճելի է: Պետք է նշել, որ արեւային վահանակը պատրաստված է հատուկ նյութից, որը չի կոտրվում, եթե, իհարկե, դրա վրայով տանկ չանցնի: Նյութը բավական ճկուն է եւ անջրանցիկ:

Էլ ի՞նչ։ Իմ կարծիքով՝ այդ արեւային վահանակը արդեն բավական է, որպեսզի այդ հրաշքի տեր դառնաք։ Հավելեմ եւս մի քանի հետաքրքիր մանրամասներ։ Ուսապարկի դիզայնը մշակվել է այնպես, որ քաշը հավասարաչափ բաշխվի, իսկ հետեւաբար եւ մեջքի ծանրաբեռնվածությունը։ Գրպաններ կան ինչպես ուսապարկի վրա, այնպես էլ ուսակալներին, որտեղ կարելի է փաստաթղթեր դնել եւ դրանք միշտ ձեռքի տակ կլինի…կամ այս պարագայում ուսի տակ։

Ինչո՞ւ խոսքն ընդհանրապես գնաց այդ ուսապարկի մասին։ Քանի որ, ըստ իմ դիտարկումների, աշխարհն ամեն տարի դառնում է ավելի բաց եւ պետության սահմանները խաղում են ավելի շատ պայմանական դեր։

Աշխարհը բաց է ճանապարհորդությունների համար, իսկ տարատեսակ՝ couch surfing կամ travel friend համակարգերից օգտվելով կարելի է ճանապարհորդել, ծախսելով բացարձակապես նվազագույն միջոցներ, եւ անծանոթ մարդկանց մոտ մնալով մեկ կամ երկու օր, այն ինչ ձեզ պետք կլինի, կարելի կլինի տեղավորել ուսապարկում, որը դժվար է կորցնել եւ որի շնորհիվ կարելի կլինի կապի մեջ լինել։

Հրայր Դալլաքյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ