News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Գիտեք, ի՞նչն է մեզ ամենից շատ պակասում 21-րդ դարում: Համբերությունը: Մենք ամեն ինչ ուզում ենք հենց հիմա եւ այստեղ: Այն փաստը, որ մենք կարող ենք մեզ դուր եկած իրը առցանց պատվիրել եւ այն 3-5 օրվա ընթացքում ստանալ, մեզ այլեւս ձեռնտու չէ: Մինչդեռ, բոլորովին վերջերս առաքման ժամկետը շաբաթներ էր տեւում:

Այն փաստը, որ մենք կարող ենք մի քանի ժամվա ընթացքում հատել օվկիանոսը եւ առավելագույնը մեկ օրում աշխարհի մյուս ծայրում հայտնվել, նույնպես մեզ այլեւս չի բավարարում, իսկ առաջ մարդիկ դրա համար շաբաթներ էին ծախսում: Ժամանակն առաջ է գնում, ի հայտ են գալիս նոր, ավելի արագ միջոցներ...ընդամենը: Կյանքի բոլոր ոլորտներում մենք գերազանցում ենք արագության բոլոր հնարավոր ռեկորդները:

Անգամ արագության ռեկորդն են ուզում անցնել, չխոսելով տելեպորտացիայի մասին: Եկեք այժմ խոսենք այն մասին, թե ինչպես մի հրաշալի հայտնագործությունը կօգնի մեզ ժամանակն ավելի օպտիմալ ծախսել: Այդ հիանալի հայտնագործությունը դրոններն են:

Դրոնները  միայն վերջերս են հայտնվել մեր կյանքում, բայց դրանք այնքան կտրուկ եւ հիմնավորապես են ներխուժել, որ այսօր առանց դրոնների անհնար է կյանքը պատկերացնել: Այո, դրանք դեռ ամենուրեք չեն, բայց այնտեղ, որտեղ դրոններն արդեն հայտնվել են, միայն օգուտ են բերում: Բոլորովին վերջերս դրոնները զուդորդվում էին ռազմական նշանակության  անօդաչու թռչող սարքերի հետ:

Այժմ ԵՄ-ի երկրներում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, ամենուր դրոնները օգտագործում են բնակչությանը ծառայություններ տրամադրելու համար: Նոր Զելանդիայում դրոնները ռեկորդային կարճ ժամանակում պիցցա են առաքում:

ԱՄՆ-ում «Ամազոն» ընկերությունը մշակում է Ամազոն Փրայմն Էյր ծառայությունը, որտեղ բազայից 50 մղոն (75 կմ) տիրույթում բոլոր առաքումները դրոններով են կատարվելու:

Անգլիայում կառավարությունը քննարկում է դրոնները բժշկական ծառայության, ինչպես անեւ բժշկական հաստատությունների միջեւ անհրաժեշտ դեղերի կամ արյան արագ առաքման համար օգտագործելու առաջարկությունը:

Քննարկվում է նաեւ դրոնների ներգրավումը ճանապարհային ոստիկանության եւ հրշեջների աշխատանքում: Եվ առաջին եւ երկրորդ դեպքում դրոնների օգնությունն անգնահատելի կլինի: Նախատեսվում է նաեւ դրոնները շինարարության մոնիթորինգի ծառայության մեջ ներդնել: Տեղանքի գնահատման եւ շինարարության պարբերական նկարահանումների, լիարժեք տեղեկատվության տրամադրման համար ավելի լավ օգնական դժվար է գտնել:

Բացի սոցիալական նշանակության ծառայություններից, դրոններն արդեն այժմ ակտիվ օգտագործվում են ժամանցի ոլորտում: Եթե կարելի է սովորական այֆոնով ֆիլմ նկարել, ապա ինչու չփորձել դրոն օգտագործել: Ինչն էլ արվում է: Սպորտի ոլորտում դրոնները նույնպես իրենց տեղն ունեն: Ֆուտբոլային հանդիպումների ժամանակ որպես տեսախցիկի այլընտրանք սկսել են դրոն օգտագործել:  Իսկ լրատվամիջոցների մոտ կախվածություն է առաջացել դրոններից եւ դա հասկանալի է: Ինչ-որ մեկը հիշեց, դրոնի քանի կիրառում ես թվարկեցի: Ես արդեն կորցրեցի հաշիվը:

 Վերջերս ես գրել էի նաեւ ստորջրյա դրոնների մասին: Սա նորույթ է եւ այն արդեն կիրառվում է: Ստորջրյա դրոններով կարելի է տեղեկություններ հավաքել՝ ինչպես պատմական, այնպես էլ բնապահպանական:

Դրոնները հենց այն օգնականներն են, որոնք մեզ շատ են հարկավոր, հատկապես մեծ քաղաքներում, որտեղ ամենամեծ խնդիրը խցանումներն են:  Սակայն դրոնների ծառայություններ հենց այնպես չես բացի, քանի որ դրոնները որպես թռչող սարքեր քաղաքացիական ավիացիայի օրենսգրքով են կարգավորվում, ուստի պետք է օրենսդրորեն թույլ տալ նման ծառայությունների տրամադրումը՝ առնվազն Երեւանում: Այս քայլը պետք է անել հօգուտ նորարարության՝ օգնել ինչպես փրկարար ծառայություններին, այնպես էլ բիզնեսի նոր տեսակին:

Հրայր Դալլաքյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
iOS-ի համար Google Photos-ում երկար սպասված գործառույթներ են ավելացրել
Ավելի վաղ այդ գործառույթը հասանելի էր միայն Android սարքերի համար...
Facebook-ում եւ Instagram-ում խափանումներ են տեղի ունեցել
Դրանք զգացվել են ողջ աշխարհում․․․
Առաջին արբանյակային Android հեռախոսը վաճառքի կհանվի
Որպես օպերացիոն համակարգ արտադրողը որոշել է օգտագործել անցյալ տարիների Android 7 Nougat–ը...
Երեւանում նոյեմբերի 24-ին կանցկացվի ArmSec 2018 համաժողովը եւ հաքերային Capture the Flag մրցույթը
Բացառված չէ, որ այս տարի մրցույթին կգա նաեւ ԱԱԾ թիմը...
Instagram–ը կջնջի ավտոմատ կերպով արված հավանումներն ու մեկնաբանությունները
Հաշիվների տերերին կառաջարկվի փոխել գաղտնաբառը, որպեսզի կողմնակի հավելվածները այլեւս հնարավոր չլինի նշված նպատակով կիրառել...
Շվեյցարիական հյուրանոցներում «ինստագրամ-դայակներ» կհայտնվեն
Ծառայությունը հասանելի է Ibis-ի 17 հյուրանոցներում Ցյուրիխում ու Ժնեւում․․․
Partner news