News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անկարան դատապարտում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան գնդակոծումը, սա քաոս ստեղծելու փորձ է, հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք դատապարտում ենք ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված հարձակումը: Սա քաոս ստեղծելու ակնհայտ փորձ է: Թուրքիան հուսալի երկիր է, եւ բոլոր օտարերկրյա առաքելությունները պաշտպանված են օրենքով: Միջադեպը հետաքննվում է, եւ մոտ ապագայում ամեն ինչ կպարզվի»,- գրել է Քալինը Twitter-ում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այսօր առավոտյան Աթաթուրքի բուլվարով անցնող սպիտակ ավտոմեքենայից 6 կրակոց է արձակվել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ: Փամփուշտները դիպչել են երկաթկա դռանը եւ դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության տարածքի ապակուն: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ