News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ին կարճատեւ տեսակցության եկած քաղաքացուհի Ն. Ս.-ին, որի սպորտային կոշիկների տակդիրի տակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոսի 5 բաժանորդային քարտ:

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, քաղաքացի Ա. Վ.-ի կողմից դատապարտյալ Ս. Ն.-ի անվամբ բերված հանձնուքի մեջ առկա 400 գրամ շաքարավազում հայտնաբերել են կասկածելի, փոշենման զանգված:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում,  օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացուհի Ք. Տ.-ի կողմից բերված հանձնուքը: Պլաստմասե երկու տարաների մեջ առկա է եղել կասկածելի դառը համով աղցան:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվի պետական համալսարանի ռեկտորը հեռացվել է հարբած վիճակում ծեծկռտուք կազմակերպելու համար
Աբել Մագերամովը պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի հետ միասին հարբած վիճակում վիճաբանություն են կազմակերպել Մադրիդի հյուրանոցներից մեկում, որտեղ համաժողովի էին մասնակցում...
Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրգործ
Կազմակերպությունը քաղաքացիների հետ պայմանավորվել է ճանապարհորդական փաթեթներ տրամադրելու ծառայության դիմաց նյութական օգուտի շուրջ...
Վրաերթեր Երեւանում. կան վիրավորներ
Երեւանի Միկոյան փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու...
Մեկ օրում հանցագործության 32 դեպք է բացահայտվել. այդ թվում սեքսուալ բնույթի բռնի գործողության փորձ
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 13 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Երկու մետր երկարությամբ պիթոնը խայթել է իր բնական կարիքները հոգացող տղամարդուն
Նրանցից շուրջ 30 րոպե է պահանջվել սողունին զուգարանակոնքից դուրս հանելու համար...
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը պատմել է, թե ով է հրամայել սպանել Խաշոգջիին
Խումբը, որում ընդգրկված էին թագաավորության անվտանգության ծառայությունների անդամները, վերահսկիչ մարմնի ղեկավարի խոսքով, ձեւավորվել է...
Partner news