News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում արդարադատության վերականգնմանն ու հաստատմանն ուղղված գործընթացները ճիշտ են, եւ տվյալ գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ՝ բոլոր մեղավորներին պատժելու վճռականությամբ: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքին:

Նրա խոսքով՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ առաջադրված մեղադրանքները ճիշտ էին եւ հիմնավորված:

«Կարծում եմ, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործը պետք է տանել մինչեւ վերջ: Կարծում եմ, որ Հայաստանի Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով որոշում կայացրել, որը, առնվազն, վիճելի է: Հույս կա, որ Հայաստանի Վերաքննիչ դատարանն այս գործով  դատական ակտ կհրապարակի, որը ոչ ոքի մոտ կասկածներ չի հարուցի: Ես նաեւ կարծում եմ, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւս պետք է քրեական հետապնդման ենթարկվի մարտի 1-ի գործով»,- նշեց փաստաբանը:

Բացի այդ, ըստ Նորիկյանի, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է տարվի մինչեւ վերջ, եւ բոլոր նրանք, ովքեր երբեւէ նման հանցանք են գործել, պետք է պատասխանատվության ենթարկվեն դրա համար: Նրա խոսքով՝ Հայաստանում կոռուպցիոն երեւույթները պետք է լիովին վերացվեն, ներառյալ՝ «քաղաքական կոռուպցիայի» դրսեւորումները, որոնք, ըստ փաստաբանի, արմատավորվել են մեր հասարակության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ