News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի մի քանի համայնքների  բնակիչներ այսօր՝ օգոստոսի 20-ին բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի դիմաց։

«Ոչ մեկին ջուր չեն տալիս, միայ Հովիկ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանն են ջրում»,–նշում են նրանք։

Գյուղացիները պնդում են, որ խնդրի մասին տեղյակ է նաեւ մարզպետը, սակայն խնդիրը չի լուծվում, ամեն օր խոստանում են վաղը ջուրը տալ, բայց չեն իրականացնում խոստումը։

Ցուցարարների թվում հիմնականում Այգեստան, Հնաբերդ, Դվին, Կանաչուտ, Վերին Արտաշատ համայնքների բնակիչներն են։

Գյուղացիները պահանջում են ՋՕ պետին եւ տեղակալին աշխատանքից ազատել, քանի որ պնդում են՝ նրանց նպատակը իրավիճակը վատթարացնելն ու ամեն ինչ խառնելն է։  «Մեր ջուրը փակում է, տանում է Վեդի (ՋՕ պետը–խմբ.)։ Ուշքն ու միտքը ջուրը Վեդի տանելն ու իր հողերը ջրելն է՝ 80 հա ծիրանի այգի ունի։ 8 օրից ավելին ջուր չունենք»,–նշեց Այգեստան գյուղի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ նույն համայնքների բնակիչներ օգոստոսի 16-ին բողոքի ցույց էին անցկացնում Արարատի մարզպետարանի դիմաց։ 

Տպել
Ամենաշատ