News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեչնիայում դանակներով զինված երկու անձ փորձել է ներխուժել ՆԳՆ-ի՝  Շալինի շրջանի բաժանմունքի տարածք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Տուժել է երկու ոստիկան: Հարձակվողները սպանվել են: Բացի այդ, ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման ժամանակ վիրավորվել է մի կին, փոխանցու է «Մեդուզա»-ն:

«ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով աղբյուրը, գրում է, որ հանցագործների մոտ պայթուցիկ է եղել: Ոստիկանները պահանջել են, որպեսզի հարձակվողները կանգ առնեն, ինչից հետո վերջիններս հանել են դանակները: Ոստիկանության աշխատակիցներից մեկը ձախ ուսի վնասվածք է ստացել:

Օգոստոսի 20-ին ոստիկանների եւ զինյալների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել նաեւ Գրոզնիում՝ Պերվոմայսկայա եւ Իսաեւի փողոցների խաչմերուկում: «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով աղբյուրը, գրում է, որ այս դեպքում մի ոստիկան է սպանվել:

«Ինտերֆաքս»-ի աղբյուրը հաղորդել է Չեչնիայում տեղի ունեցած հարձակման հետեւանքով տուժած երեք ոստիկանի մասին: Գործակալության զրուցակիցը նաեւ հաստատել է, որ եւս մեկ ոստիկան սպանվել է:

Անանուն աղբյուրները հայտնում են նաեւ Չեչնիայում իրավապահների վրա իրականացված այլ հարձակումների մասին: Mash տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ Գրոզնիի Մինուտկա հրապարակում զինյալն ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակցին: Չհաստատված տվյալների համաձայն՝ մինչ այդ հանցագործը պայթուցիկ սարք է նետել ոստիկանների ուղղությամբ, սակայն այն չի պայթել (ըստ այլ աղբյուրների՝ ռումբը պայթել է): Հարձակվողը եւ նրա հետ ավտոմեքենայի մեջ գտնվող դեռահասը սպանվել են: Երեք ոստիկան վիրավորվել է:

Հաղորդվում է նաեւ Չեչնիայի Շալինի շրջանում ճանապարհա- պահակային ծառայության աշխատակիցների վրա հարձակման մասին: Հանցագործն ինքնապայթեցում է իրականացրել: Իրավապահ մարմինների աշխատակիցները ու քաղաքացիները, ըստ աղբյուրի, չեն տուժել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ