News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը


Այս շաբաթ ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում իրականացրեց ուժեղացված ծառայություն: Գործողությունը աննախադեպ էր, քանի որ ընդգրկված էին ճանապարհային ոստիկանության մեծաթիվ ուժեր՝ ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը սպասարկող՝ առաջին, մարզերը սպասարկող՝ երկրորդ սպայական գումարտակների եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները:

Ուժեղացված ծառայությունը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, իսկ մի քանի ուղղություններով գործողությունները համակարգում էին ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ծառայության ստորաբաժանումների հրամանատարները:

Շուրջօրյա ծառայության ընթացքում կազվել է վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 1000 արձանագրություն, մոտ 150 մեքենա տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

40 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10-ը տրանսպորտային միջոց եղել է տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ, 90-ի հողմապակիներն էլ եղել են թաղանթապատ:

Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում են եղել մայրաքաղաքում ուշ ժամերին, այսպես ասած, մրցավազքեր ու դրիֆտներ կատարող, երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորող եւ միտումնավոր խախտումներ կատարող վարորդները: Հայտնաբերվել է նման 50 վարորդ:

Ուժեղացված ծառայության ընթացքում ժամկետն անց ԱՊՊԱ պայմանագրի համար վարչական իրավախախտման վերաբերյալ կազմվել է 35 արձանագրություն:

Տուգանվել են նաեւ երեկոյան ժամերին բարձր ձայնով երթեւեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով, գերհզոր ձայնազդանշանային համակարգեր ունեցող մեքենաների ու մոտոցիկլետների վարորդները:

Հայտնաբերվել են տարբեր առարկաներով համարանիշը ծածկած եւ չթույլատրված վայրերում կայանած մեքենաներ: Որոշները խախտումները վերացրել են տեղում, իսկ մյուս տրանսպորտային միջոցները ավտոքարշակը տեղափոխել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք եւ դրանց վարորդների նկատմամբ կազմվել համապատասխան արձանագրություններ:

Զգուշացվել են չթույլատրված հատվածներով փողոցները հատող երթեւեկության մասնակից հետիոտները:

Ծառայության ընթացքում ոչ մի վարորդի նկատմամբ որեւէ ներողամտություն չի ցուցաբերվել, բոլոր օրինախախտները՝ անխտիր ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Ուժեղացված ծառայությունները շարունակական են: Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր վարորդներին պահպանել երթեւեկության կանոնները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքում իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից ստացել է այրվածք եւ մահացել
Նույն օրը, ժամը 19.20-ին, Անդրանիկ Գեղամյանը, գիտակցության չգալով, մահացել է…
Խոշոր հրդեհ Արթիկում. Տնակի ներսում երեխա է եղել, որին հաջողվել է դուրս բերել
Այրվել են առաջին տնակն՝ ամբողջությամբ՝ մոտ 120 քմ, ներսում՝ մոտ 1.5 տոննա ալյուր, մոտ 300 կգ անասնակեր եւ կենցաղային իրեր, երկրորդ տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 40 քմ, կահույքն՝ ամբողջությամբ…
Դավթաշենում ամբողջությամբ այրվել է «Opel Astra»-ն, մասամբ ջերմահարվել է «Mercedes C200»-ը
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը…
Սինգապուրի օդանավակայանում ուղեւորատար օդանավը մխրճվել է շարժասանդուղքի մեջ
Airbus A330-ում եղած 284 մարդուց ոչ մեկը չի տուժել…
Մահացու վթար Վորոնեժում. հրաշքով փրկված հայը պատմել է դեպքի մանրամասները
Վթարի արդյունքում 5 մարդ մահացել է, եւս 20-ը՝ վիրավորվել...
Լոնդոնում մզկիթի մոտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել բազմությանը
Պատահարի հետեւանքով տուժել է 2 մարդ, որոնց հոսպիտալացրել են…
Partner news