«Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշել է մայրաքաղաքի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում Երեւանի քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:
Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ եւ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը, քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաեւ ավագանու ավելի քան 50 թեկնածուներ՝ մասնագիտական, մտավորական, կանանց եւ երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:





























