News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պակիստանը չընդհատվող եւ մշտական երկխոսություն է ցանկանում Հնդկաստանի հետ, հայտարարել է երկրի նոր ԱԳ նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին՝ շեշտելով երկու երկրների միջեւ բանակցությունների կարեւորությունը։  

«Մենք ոչ միայն երկու հարեւաններ ենք, այլ նաեւ ունենք միջուկային զենք»,–ասել է նա, փոխանցում է AFP–ն։

Պակիստանի նոր վարչապետ Իմրան Խանն իր առաջին հեռուստատեսային ուղերձում նույնպես Հնդկաստանի հետ հարաբերությունների բարելավման կոչ է արել։

Քուրեշին հայտնել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նամակ է հղել, որում ողջունել է նոր վարչապետին եւ բանակցությունների մեկնարկի մեսիջ է հղել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ