News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիան բողոք է ուղղել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ կապված ԱՄՆ-ում պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի բարձրացման հետ: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով կազմակերպության կայքի հաղորդագրությունը:

«Թուրքիան ԱՀԿ-ին խնդրել է խորհրդակցություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ՝ կապված ներկրման լրացուցիչ մաքսատուրքերի հետ»,- ասված է հաղորդագրությունում:

ԱՀԿ-ում նշել են, որ եթե բողոքի հրապարակումից հետո 60 օրվա ընթացքում կողմերի միջեւ լուծում չգտնվի, հայցորդը կարող է ԱՀԿ-ին խնդրել սեփական որոշումը կայացնել:

Օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Թուրքիայից պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսատուրքը, համապատասխանաբար, 50 եւ 20 տոկոսով բարձրացնելու մասին: Ավելի ուշ Սպիտակ տունը դա բացատրեց այն հանգամանքով, որ Անկարան սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը եւ որոշումն ընդունվել է՝ «անկախ առեւտրային բանակցություններից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ