News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի մեղավորին, որի հետեւանքով Հայաստանի քաղաքացիներ են տուժել, դեռ չեն պարզել: Այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել անցյալ գիշեր, Թբիլիսիի Էլիավա շուկայի մերձակայքում: Mercedes մակնիշի միկրոավտոբուսը, որում Հայաստանի 9 քաղաքացի է եղել, բախվել է նույն մակնիշի թեթեւ մարդատար ավտոմեքենայի:

Հայաստանի բոլոր քաղաքացիները տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել եւ հոսպիտալացվել տարբեր բուժկենտրոններԼ: Տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Տուժել է նաեւ թեթեւ մարդատար մեքենայի վարորդը:

Նախնական տվյալներով՝ Հայաստանի քաղաքացիները միկրոավտոբուսով մեկնում էին Ուրեկի՝ հանգստի:

Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել՝ «երթեւեկության անվտանգության կանոնների խախտումը կամ տրանսպորտային միջոցի շահագործումը, որը մարդու մահ է առաջացրել» հոդվածով, որը 4-7 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ