News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Ֆլանդրիայի կառավարությունը մտադիր է 40 հա կմ մակերեսով արհեստական կղզի կառուցել Կնոկկե Հեյստ հանգստավայրային քաղաքի ափին, որը հայտնի է նաեւ որպես «բելգիական Սեն Տրոպե»: Կղզին պետք է ափը պաշտպանի ալիքներից եւ օգնի զսպել ջրի աճող մակարդակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքապետը, սակայն, դեմ է նախագծին: Նա վստահ է, որ ափից նման հեռավորությամբ կղզու առկայությունը կարող է վանել զբոսաշրջիկներին: Նախ՝ այս հանգստավայրը սերֆինգիստների սիրելի վայրն է, որոնք անպայման կհեռանան, եթե ալիքներ չլինեն: Երկրորդ՝ կառավարության նախագծի համաձայն՝ մայրցամաքի եւ կղզու միջեւ պետք է նավագնացության ջրանցք լինի:

Ֆլանդրիայի կառավարությունը կղզու շինարարության նախագիծն արդեն ներառել է 2020-2026 թվականներին ափամերձ տարածքում փոփոխությունների ծրագրում: Սակայն Կնոկե Հեյստի քաղաքապետը պատրաստվում է կղզու դեմ արշավ կազմակերպել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news