News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի քննարկել Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, եթե Մոսկվան սկսի Վաշինգթոնի հետ համատեղ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ Սիրիայի եւ Ուկրաինայի ուղղությամբ: Այս մասին նա հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում:

Թրամփը շեշտել է, որ պատժամիջոցների հարցը չի բարձրացվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ, սակայն նա ուրվագծել է դրանց չեղարկման պայմանները․ «Ես դա կդիտարկեմ միայն, եթե նրանք ինչ-որ բան ի օգուտ մեզ անեն»,-նշել է նա՝ հավելելով, որ Պուտինի հետ քննարկել է նաեւ Ղրիմի պատկանելիության, Իսրայելի անվտանգության, Ուկրաինայում իրավիճակի եւ «Հյուսիսային  հոսք 2» գազատարի վերաբերյալ հարցեր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ