News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Երկու իրանցիներ մեղադրվում են իրենց երկրի համար ԱՄՆ տարածքում լրտեսություն իրականացնելու մեջ, նրանց սպառնում է 35 տարվա ազատազրկում, եթե նրանց մեղքն ապացուցվի բոլոր երեք կետերով։ Այս մասին ասված է Արդարադատության նախարարության հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթում նշվում է, որ Իրանի երկու քաղաքացի՝ 38 եւ 59 տարեկան, գործել են Քալիֆորնիա նահանգի տարածքում եւ գաղտնի հետեւել են իսրայելական եւ հրեական օբյեկտներին ԱՄՆ-ում, ինչպես նաեւ տեղեկություններ են հավաքել «Մոջահեդին է հալք»-ի անդամ ԱՄՆ քաղաքացիների մասին։

Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր դավադրության համար, որի համար առավելագույն պատիժը 5 տարի է, ինչպես նաև մեղադրվում են օտար երկրի կառավարության գործակալի կարգավիճակում գործունեություն ծավալելու մեջ, որի համար կարող են դատապարտվել 10 տարվա ազատազրկման, և Արտակարգ իրավիճակներում արտաքին սպառնալիք ստեղծող  տնտեսական լիազորությունների մասին օրենքը խախտելու համար, որի համար նախատեսվում է 20 տարի առավելագույն ժամկետով ազատազրկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news