News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Microsoft ընկերությունը երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի կողմից ԱՄՆ Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք  ընտրություններին միջամտության փորձերի մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Microsoft-ը պարզել է, որ «ռուսական կառավարության հետ կապված հաքերների խումբը կեղծ դոմեններ է ստեղծել ամերիկյան երկու պահպանողական կազմակերպությունների՝ Հադսոնի ինստիտուտի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի անուններով»:

Ընկերության տվյալներով՝ եւս երեք կեղծ դոմեն ստեղծվել է այնպես, որպեսզի տպավորություն  լինի, որ դրանք պատկանում են ամերիկյան Սենատին:

Ընկերության նախագահ Բրեդ Սմիթը լրագրողներին հայտնել է, որ այս գործունեությունը հիմնականում կենտրոնացած է ժողովրդավարության տապալման վրա, թեեւ ոչ ոք չի փորձել այցելել կեղծ կայքերը: «Մենք կասկածներ չունենք, թե ով է պատասխանատու»,- ընդգծել է Սմիթը:

Microsoft-ը հայտարարել է, որ միջամտելու փորձերը իրականացվել են Strontium հաքերային խմբի կողմից, որը հայտնի է նաեւ որպես Fancy Bear կամ APT2:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ