News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Հայկական գորգի ազգային կենտրոնը մեկնարկում է գորգագործական արտադրամասերի եւ արհեստանոցների բացման իր ծրագրը: Այն կյանքի է կոչվում Հայկական գորգի ազգային կենտրոնի եւ Ucom ընկերության գործակցության շրջանակներում: Կողմերը հուշագիր են ստորագրել, ինչը հնարավորություն է ստեղծում Երեւանում ու մարզերում, հատկապես սահմանամերձ գյուղերում, զարգացնել դարեր ի վեր հայ ժողովրդի կենսակերպի անբաժանելի մաս դարձած կիրառական արվեստի այս ճյուղը:

«Հայապահպանության թեման քիչ ուշադրության է արժանանում մեր օրերում, եւ մեր սոցիալական պատասխանատվության ծրագրերում մենք մշտապես ներառում ենք մշակույթի ու կրթության այնպիսի ուղղություններ, որոնք կարեւոր են, սակայն երբեմն անտեսված են: Գորգագործությունը հաճախ մեր մշակույթի ներկայացնողն է եղել աշխարհում, եւ մենք մեր պարտքն ենք համարում կանգնել Հայկական գորգի ազգային կենտրոնի կողքին՝ մեր ներդրումն ունենալու այսքան գովելի մի ծրագրի աշխատանքներում, որը միտված է նոր շունչ հաղորդելու հայկական գորգագործության հարուստ ավանդույթներին ու պատմությանը»,- նշել է «Ucom» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը, ում նախաձեռնությամբ կայացել է այս համագործակցությունը:

«Բիզնես-մշակույթ համագործակցություն՝ հանուն մշակույթի զարգացման, հայագիտության եւ ազգային արժեքների պահպանման, ահա այս համատեքստում ենք տեսնում մեր երկխոսությունը։ Համագործակցության կայացման դեպքում կունենանք ազդեցության ոլորտներ մի քանի ուղղություններով, օրինակ աշխատատեղերի ստեղծում, շրջաններում զբաղվածության խնդրի մասնակի լուծում, կիրառական արվեստի՝ մասնավորապես գորգագործության եւ ձեռագործության խթանում, շուկայի ձեւավորում եւ այլն։ Լիահույս եմ, որ կունենանք շոշափելի ձեռքբերումներ՝ քաջ գիտակցելով, որ դյուրին գործ չէ»,-ընդգծել է Հայկական գորգի ազգային կենտրոնի հիմնադիր-նախագահ Վիկտոր Մնացականյանը։

«Հայտնի է, որ Ucom-ը տարիներ շարունակ աջակցում է Հայաստանի բոլոր մարզերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացման ծրագրին: Մենք կարեւորում ենք ինժեներական մտքի զարգացումը դպրոցականների շրջանում եւ հավատում ենք, որ հայ երեխաները դեռ կունենան իրենց ասելիքը համաշխարհային կտրվածքով: Սակայն ոչ պակաս կարեւոր է մարզերում նաեւ այլ աշխատատեղերի ստեղծումը: Կարծում եմ՝ գորգագործությունն ու ձեռագործ արվեստը հրաշալի հնարավորություն է ոչ միայն պահպանելու այդ ոլորտի բազմադարյա ավանդույթները, այլեւ որոշակի չափով լուծելու տեխնիկական կրթություն չունեցող մարդկանց զբաղվածության հարցը»,- ասել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

2017 թ. հիմնադրվել է Հայկական գորգի ազգային կենտրոնը, որը 2018 թ. առաջին ամիսներից սկսել է «Որդան կարմիր» հայկական գորգի եւ գործվածքի թանգարանի հիմնադրման աշխատանքները:  Առաջիկա ամսվա ընթացքում Աբովյան 3 հասցեում՝ մեկդարյա պատմություն ունեցող ԱՕԿՍ-ի շենքում, կսկսի գործել «Որդան կարմիր» թանգարանը՝ նպատակ ունենալով աշխարհին ներկայացնել հայկական գորգարվեստի պատմությունը, հարուստ ավանդույթներն ու ժառանգությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել է զանգվածային SMS-ի տարածման ծառայությունը
SMS-ների տարածման կառավարումն իրականացվում է հարմար և հասկանալի վեբ ինտերֆեյսի օգնությամբ...
Beeline Ստարտափ Ինկուբատորում թրեյնինգներ անցկացրեցին Դիմիտրիյ Չումակը եւ Յուլիա Մոկրոուսովան
Ինկուբատորում մեր նպատակն է թիմերին լիարժեք պատրաստել ներդրողների առջեւ ներկայանալու համար…
Beeline-ը 30% քեշբեք կտրամադրի «Ավտոմատ վճարում» ծառայություններից օգտվողներին (ֆոտո)
Ավտոմատ վճարման ծառայությունը թույլ է տալիս մեր հարյուրավոր բաժանորդներին մշտապես լինել կապի մեջ եւ չանհանգստանալ հաշվեկշռի լիցքավորման համար…
ՎիվաՍել-ՄՏՍ-ը փուլային գրաֆիկով սկսում է վերազինել իր ցանցը. Ժամանակավոր խափանումներ կարող են լինել
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը հնարավոր անհարմարության համար…
Beeline-ի ղեկավարը մասնակցել է ենթակառուցվածքային խնդիրներին նվիրված 9-րդ ազգային կոնֆերանսին
Ենթակառուցվածքներով պայմանավորված խնդիրներ եւ ՀՀ տնտեսության զարգացման հնարավորություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում քննարկվեց երկու թեմա...
«Ռոստելեկոմ»-ը ներդրումներ է իրականացնում հայկական հեռուստաբովանդակության զարգացման ուղղությամբ
Հեռուստաեթերի բովանդակությունը մեզ համար մշտապես եղել է առաջնային, եւ տարիների ընթացքում շարունակաբար աշխատում ենք այդ ուղղությամբ...
Partner news