News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների վերջին գնահատականներով Հայաստանը բարելավել է իր դիրքերը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին,  իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«2018 թվականին Փարիզում հայտարարված հակակոռուպցիոն զեկույցով հաստատված է, որ Հայաստանին այս փուլում ներկայացված 21 հանձնարարականներից բոլորը կատարված են հակակոռուպցիոն ոլորտում»,- ասաց նախարարը:

Զեյնալյանը տեղեկացրեց, որ ազդարարման մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն  Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը կսկսի գործարկվել 2019 թվականի հունվարի 1-ից:

Նախարարի խոսքով, ինքը նախաձեռնել է ՍԴ որոշումների կատարման օրենսդրական փաթեթների պատրաստման գործընթաց, ինչի ավարտից հետո ՍԴ բոլոր որոշումները կիրականացվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ