News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը եւ Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին եւ դեսպանատան` հանրային դիվանագիտության բաժնի պատասխանատու Հոսեյն Շիրխանիին:

Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը կարող է ներառել տարբեր բնագավառներ՝ շինանյութերի արտադրություն, շինարարական ընկերությունների համատեղ գործունեություն, Մեղրիի ազատ տնտեսական գոտում իրանական կողմի ներգրավվածություն, բնակելի տների կառուցում:

Կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ հայ-իրանական փոխհարաբերություններում ակնառու արդյունքների գրանցման համար մի շարք ոլորտներում մոտեցումները վերանայման կարիք ունեն: Նա, մասնավորապես, խոսել է արտոնագրված շինանյութերի արտահանման ու ներմուծման, վերականգնողական էներգետիկայի եւ կայուն զարգացման բնագավառում համագործակցության խթանման, գյուղական համայնքների զարգացման, խոշոր քաղաքների ապակենտրոնացման, Հյուսիս-հարավ մայրուղու հարակից բնակավայրերի զարգացման անհրաժեշտության մասին:

Կողմերը չեն շրջանցել նաեւ սեյսմիկ անվտանգության խնդիրը՝ երկու երկրներն էլ գտնվում են սեյսմավտանգ տարածքում եւ սեյսմիկ կենտրոնների համագործակցությունը կարող է մեծ դեր ունենալ աղետների դեպքում բնակչության խոցելիությունը նվազագույնի հասցնելու գործում:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշել է, որ իսկապես ոլորտում մոտեցումներ են փոխվել, կարեւորվել առաջնային խնդիրներ: Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակում երկու երկրների քաղաքաշինության ոլորտում ձեւավորված հարաբերությունները կմտնեն նոր, գործնական հարաբերությունների փուլ, որը կներառի կառուցապատման, շինոլորտի մասնագետների վերապատրաստման, ներդրումային, կրթական, արտադրական եւ այլ բնագավառներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ