News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Տեղի է ունեցել ռուսաստանյան մանրածախ առեւտրի  «X5» եւ «Արմտորգ» ընկերությունների, «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի ներկայացացուցիչներիհանդիպումը՝ «Արմտորգ» խմբի ընկերությունների գլխավոր տնօրեն եւ Արտաշատի պահածոների գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բաբայանի հրավերով:

Հանդիպման շրջանակներում «X5  Retail Group»-ի պատվիրակությունն այցելել է «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարան եւ սեզոնի պիկին ծանոթացել  արտադրական գործընթացներին: Նոր եւ թողարկման համար պատրաստվող փորձնական արտադրատեսակների համտեսումը, արտադրամասում շրջայցն ու արդիականացված արտադրության գնահատումը  ձեւավորել են համոզմունք «Արտֆուդ»-ում արտադրվող մթերքի բարձր որակի մասին եւ, արդյունքում, ընկերությունների միջեւ համագործակցությունը շարունակելու եւ ընդլայնելու ցանկություն: Հանդիպումը կրկին ամրապնդել է «Արմտորգ» ընկերության, «Արտֆուդ» գործարանի եւ Х5 խմբի միջեւ տարիներով հաստատված գործարար կապերի ակտիվ զրգացումը, ինչպես նաեւ, հաշվի առնելով նշված խմբի մանրածախ առեւտրի ցանցերի մասշտաբները, դարձել  «Արտֆուդ»-ի արտադրանքն առաջ մղելու նշանակալի քայլ: Արդյունքում, պլանավորվել է 2018-2019 թթ. սեզոնին վաճառքն ավելացնել չորս անգամ:

Նշենք, որ  «X5  Retail Group»-ը սննդամթերքի մանրածախ առեւտրի ռուսաստանյան ընկերություն է, որը կառավարում է  «Пятёрочка», «Перекрёсток» «Карусель» առեւտրային ցանցերը: Ընթացիկ տարվա հունիսի 30-ի դրությամբ՝  ընկերությունն ունի 13 178 իրացման կետ, այդ թվում՝ 12 314  «Пятерочка»  վաճառքի սրահ, 691 «Перекресток»  սուպերմարկետ, 93 «Карусель»  հիպերմարկետ եւ 80 «Экспресс»  իրացման վայր:

«Արմտորգ»  ընկերությունների խումբը հայկական պտուղ-բանջարեղեն արտահանող առաջատար ընկերություն է: Ներկայացնում է ապրանքային Janarat եւ Гурмения նշանները:

Janarat ապրանքանիշի արտադրանքը նախատեսված է միջին ու ավելի հատվածի համար եւ ներառում է 5 խմբի  արտադրանք՝ բանջարեղենային պահածոներ, մարինադներ, կոմպոտներ, մուրաբաներ,սոուսներ:

Гурмения պրեմիում ապրանքնիշ է, արտադրվում է սահմանափակ խմբաքանականերով եւ հատուկ փաթեթավորմամբ, ներառում է 3 խումբ արտադրանք՝ձկնային պահածոներ,մուրաբաներ եւ ջեմեր, սոուսներ:

Արտադրությունն իրականացվում է Արտաշատի եւ Արցախի պահածոների գործարաններում: 

«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը Հայաստանի պտուղ-բանջարեղենի պահածոյացման առաջատար արտադրող: Առեւտրային նշաններն են՝ Արտֆուդ, Natura, Amaro и Vitamix:

2002թ. ստացել է միջազգային ISO սերտիֆիկատ, գործարանի լաբորատոր ցանցն ունի պետական հավատարմագրում, հագեցած է ժամանակակից եւ եզակի չափող սարք-սարքավորումներով եւ նյութերով, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին եւ արագ իրականացնել ինչպես վերամշակվող հումքի, այնպես էլ պարաստի արտադրանքի բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները: Ներկայումս արտադրության մեջ ներգրավված է 850 մարդ: Գործարանը համարվում է մշտապես աճող կազմակերպություն՝ այսօրվա դրությամբ 10 000 տոննա պահածո արտադրելու հզորությամբ: 2017 թ. տարեվերջին նոր ներդրողի մոտ կենտրոնացվել են գործարանի բաժնետոմսրի երեք քառորդը, ինչի շնորհիվ 2018 թ. սկզբին արտադրությունն արդիանակացվել է 3 մլն դոլարով: Նաեւ գործարկվել է իտալական նոր հոսքագիծ՝ Cavalieri, եւ նախատեսվում է թողարկել նոր արտադրատեսակներ:  2017 թ. գործարանն ապահովել է հանրապետությունում մթերված պտուղ-բանջարեղենի շուրջ 40 տոկոսը, իսկ այս տարի պլանավորում է մթերել  անցած տարվա համեմատությամբ երկու անգամ ավելի:

Արտֆուդի արտադրանքը մեծ ճանաչում ունի ոչ միայն տեղական շուկայում, այլ նաեւ ակտիվ տեմպերով արտահանվում է ՌԴ, արաբական երկրներ, ԱՄՆ եւ եվրոպական երկրներ. նախատեսվում է դուրս գալ հարավ-արեւելյան ասիական շուկա:

2018-2019 թթ ծրագրվում է արտադրության աճ չորս անգամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական աճը 2019-ին կանխատեսվում է 4,6-6,1 տոկոսի սահմաններում. ՀՀ ԿԲ
Ներսես Երիցյանը ներկայացրել է ՀՀ ԿԲ հաշվետվությունը...
Հանքերի իրական սեփականատերերին կկարողանանք բացահայտել, հակառակ դեպքում այդ հանքերը չեն կարող շահագործվել. Փաշինյան
Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ հանքարդյունաբերույթյան ոլորտում արտահանման մոտ 90 տոկոսը խտանյութն է, ինչը մեծ խնդիր է...
Ժամանակն է ներդրումներ անել տեխնոլոգիաներում եւ դառնալ մրցունակ. Տիգրան Խաչատրյան
Կառավարության աշխատանքի մեկ տարվա արդյունքներից մեկն այն է, որ տնտեսության բոլոր ոլորտներում մուտքն ազատ է եւ մրցակցային պայմանները հավասար են…
Հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները հիմնականում գրանցված են օֆշորներում, զգալի մասը ռուսական են. տնտեսագետ
Ընդերքի օգտագործման արդյունքները պետք է հասանելի լինեն երկրի քաղաքացիներին, բոլորին, ոչ թե առանձին խմբերի...
Հայաստանում ներկայիս եւ նախկին հանցագործներին պաշտոնապես կարգելեն բաժնետեր լինել
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ներկայացնելով փաթեթը, հավաստիացրեց, որ դրա ընդունումը կլրացնի փողերի...
Վերամշակող արդյունաբերության մեջ գիտական արտադրանքը ընդամենը 4-5 տոկոս է. Յուրի Սուվարյան
Սուվարյանը մտահոգություն հայտնեց, որ կրթության ոլորտում 64 տոկոսից ավելին հումանիտար ոլորտներին է բաժին ընկնում, ճիշտ կլիներ, որ 50/50 լիներ հումանիտար եւ ճշգրիտ գիտությունների հարաբերակցությունը...