News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում, օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում քաղաքացու տան ուղղությամբ նռնակ են նետել, որը պայթել է:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Արգիշտի Կ.-ն ժամը 01:50-ի սահմաններում իր հորեղբոր որդու՝ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Վրեժ Կ.-ի հետ գնացել է նույն գյուղի 1-ին փողոցի 58 տուն եւ տունը պայթեցնելու նպատակով նռնակ է նետել 55-ամյա Սասունիկ Պ.-ի տան ուղղությամբ: Պայթյունի հետեւանքով վնասվել է մուտքի դուռը եւ պատուհանի ապակիները:

Արագածոտնի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են Արգիշտի եւ Վրեժ Կ.-երին, որոնք բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին:

ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արգիշտի եւ Վրեժ Կ.-երը ձերբակալվել են:

Աղբյուրի տեղեկություններով՝ Սասունիկ Պ.-ն դատապարտված է եղել եւ Արգիշտի Կ.-ի հետ խնդիրներ է ունեցել «Վարդաշեն» ՔԿՀ-ում:

Կատարվածի մասին քննչական բաժնում արդեն բացատրություն է տվել Սասունիկ Պ.-ի կինը՝ 46-ամյա Արմինե Պ.-ն, ով աշխատում է Զովասար գյուղի Մշակույթի տանը՝ որպես տնօրեն:

Ձերբակալվածներից Վրեժ Կ.-ն ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ինձ չմոտենաք». Սիսիանում 14–ամյա աղջիկը փորձել է նետվել գետը
Ավելի ուշ աղջիկը խոստովանել է, որ ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել…
Առանց գումարը վճարելու, խաբեությամբ հափշտակել է «Էյփլ» մոդելի պլանշետը. Տեսախցիկը ֆիքսել է
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով…
Ավանում գիշերը դանակի սպառնալիքով թալանել են «Ալֆա Ֆարմի» դեղատունը. տարել են խոշոր չափի գումար
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, Երեւանի Ոստիկանության վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են Էդուարդ Մ.-ին…
Ադրբեջանում հրդեհի ժամանակ մայրն իր 4 մանկահասակ երեխաների հետ մահացել է
Contact.az-ը հաղորդում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Դաշքեսանի շրջանի Գուշչու գյուղի մեկ հարկանի սեփական տանը...
Երեւանում կրակոցներ են արձակել ՊՆ գնդապետի Nissan Pathfinder մեքենայի ուղղությամբ
Իրավապահները պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցը, ինչպես նաեւ առջեւի աջակողմյան դռան ապակին…
Երեւանում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 21093»-ը. Mercedes-ը բախվել է հաստաբուն ծառին (ֆոտո)
Երեւանում, նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։10-ի սահմաններում Թամանցիների փողոցում...
Partner news