News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կոռուպցիոն դրսեւորումներ չկան: Այս մասին օգոստոսի 21-ին իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանկ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Միեւնույն ժամանակ, Օսիպյանը չբացառեց, որ կան առանձին ոստիկաններ, որոնք «ինչ-որ բան են փորձում, սակայն մեկ-երկու, եւ երրորդ անգամ կբռնվեն եւ կդատվեն»:

Պատասխանելով ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հեռանկարների մասին հարցին `Օսիպյանը նշեց, որ վարչապետը տեղյակ է խնդրի մասին եւ շահագրգռված է բարձրացնել աշխատավարձերը: «Բայց դա կախված է երկրի ընդհանուր վիճակից: Հուսով ենք, որ տնտեսական աճ կլինի, եւ ես վստահ եմ, որ աշխատավարձերը կբարձրացվեն», - ասաց Օսիպյանը՝ հավելելով, որ ոստիկանի ազնվությունն աշխատավարձի չափով չի որոշվում:

«Նախկինում եւս ոչ բոլորն էին կոռումպացված: Մեր շարքերում կան շատ ազնիվ եւ լուրջ աշխատակիցներ, որոնք պատրաստ են ծառայել ժողովրդին եւ պետությանը»,- ընդգծեց Օսիպյանը:

Ընդ որում, ոստիկանապետը նշեց, որ չունի տվյալներ այն մասին, թե, իբր, համակարգը բազմաթիվ ծառայողներ լքել են համակարգը՝ չկարողանալով աշխատել նոր ղեկավարության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ