News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոցը փոխվել է 20 միլիոն դրամ գրավով: Նա  ազատ է արձակվել «Վարդաշեն»  քրեակատարողական հիմնարկից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը՝ Արմեն Մելքոնյանը:

Նա նշեց, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան խափանման միջոցը փոխելու հետ կապված եւ առաջարկել են 50 միլիոն դրամ գրավ կիրառել, սակայն դատավոր Մնացական  Մարտիրոսյանը բավարարել է միջնորդությունը՝ սահմանելով 20 միլիոն դրամի գրավ:

Փաստաբանը նշեց, որ գումարը վճարել է Էդուարդ Բաբայանի բարեկամներից մեկը:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա տղամարդ:

Հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր»:

Որոշ ժամանակ անց տուժողը հայտարարեց, որ իրեն չեն հարվածել, այլ սայթաքելուց եւ ընկնելուց է ինքը նման վնասվածքներ ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news