News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահն անցած տարիների տնտեսական աճն իրեն է վերագրում: Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ աճ եղել է, սակայն ուռճացվել է որոշակի մեթոդաբանական հնարքների միջոցով եւ որեւէ կերպ չի ազդել քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման վրա:

Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում երկրորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում  արտագաղթի ծայրահեղ բարձր մակարդակ է գրանցվել:

«Չեմ ցանկանում քննադատել, սակայն, գիտեք, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ շոու բիզնեսում այդպիսի «աստղեր» կան, որ չեն ուզում հեռանալ բեմից, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց այլեւս չեն ծափահարում կամ անգամ սուլում: Այդ մարդկնաց թվում է, որ իրենք ամբողջ կյանքում պետք է մնան բեմի վրա: Ոչ, պետք է արժանապատվորեն հեռանալ այդ բեմից, թողնել այն ուրիշներին»,- ասաց Մանասերյանը:

Ընդ որում, տնտեսագետը կարծում է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է ամենից շատ մտահոգի Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ հավելելով, որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ նա մնա Երեւանում, եւ որ նա կարող է օգուտ բերել Հայաստանի ցանկացած այլ մարզում՝ նպաստելով հանրապետության այս կամ այն շրջանի կայացմանը կամ երկրի համար իսկապես հրատապ մի խնդիր լուծելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ