News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը բողոքի ակցիա է իրականացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց՝ պահանջելով ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

«Մենք գտնում ենք, որ Մուկուչյանը պետք է հեռանա եւ նա չի կարող մեր երկրում ղեկավարել որւեէ ընտրություններ եւ հանրաքվեներ: Հանձնաժողովը, որը 2011 թվականից  ի վեր կեղծարարությամբ է զբաղվել բոլոր ընտրություններում եւ  սպասարկել է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին իշխանությունների յուրացումը, 2013 թվականի նախագահական ընտրություններում  իշխանության յուրացումը եւ իշխանության մոնոպոլիայի ձեւավորումը եւ այլն: Այդ բոլոր հանցագործությունները իրականացրած թիմը չի կարող ղեկավարել այսօրվա ընտրությունները»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նա իր հետ հետեւյալ գրությամբ պաստառներն է բերել ԿԸՀ՝ «Կանեփ ընդունած հանձնաժողով», «Ընտրագողերի հանձնաժողով», «Մուկուչյան հեռացիր» եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ