News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նահանգների  իշխանությունները մտադիր են ընտրությունների անվտանգության համար հատկացված միջոցներից շուրջ երկու երրորդը ուղղել քվեարկության համար նոր սարքավորումների ձեռք բերման եւ ընտրական գործընթացի կիբեր անվտանգության ամրապնդման համար, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով The Wall Street Journal- ին: Այնուամենայնիվ, ոչ բոլոր նախատեսված բարելավումները կհաջողվի իրականացնել մինչեւ այս տարվա նոյեմբերին կայանալիք  Կոնգրեսի  միջանկյալ ընտրությունները:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ Կոնգրեսը նահանգներին հատկացրել է 380 մլն դոլար, որից շուրջ 134.2 մլն դոլարը կծախսվի հինգ տարվա ընթացքում ընտրությունների կիբեր անվտանգության բարելավման, իսկ 102.6 մլն դոլարը՝ քվեարկության սարքավորումների ձեռքբերման համար:

Մնացած գումարները կօգտագործվեն ընտրողների տվյալների բազաների բարելավման, հետընտրական աուդիտի եւ հաղորդակցման գործիքների կատարելագործման համար:

ԱՄՆ-ի ընտրությունների ապահովման հանձնաժողովում նշել են, որ միջոցների 96 տոկոսը արդեն հատկացվել են նահանգներին, որոնք պատրաստվում են 2-3 օրվա ընթացքում բաշխել դրանք:

 «Նահանգներն այդ գումարները օգտագործում են ըստ նպատակի, անվտանգության ամրապնդման համար», —ասել է հանձնաժողովի նախագահ Թոմաս Հիքսը: Տեղական ընտրական հանձնաժողովների նախագահներից պահանջել են  բարելավել ընտրական համակարգերի աշխատանքը  ամերիկացի իրավահպահների նախազգուշացումների ֆոնին, որ քվեարկության սարքավորումները կարող են հարձակման ենթարկվել օտարերկրյա հաքերների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ