News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բահրեյնը դադարեցրել է վիզաներ տրամադրել  Կատարի քաղաքացիներին: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ-ն, հաղորդում է պետական BNA գործակալությունը:

Ըստ հաղորդագրության, այս միջոցը չի տարածվի Կատարի այն քաղաքացիների վրա, ովքեր արդեն թագավորությունում են գտնվում: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ որոշումը կայացվել է ի պատասխան Կատարի իշխանությունների «թշնամական գործողություններին»:

2017 թվականի հունիսին Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Եգիպտոսը խզել էին  դիվանագիտական, տրանսպորտային եւ առեւտրային կապերը Կատարի հետ` մեղադրելով նրան ահաբեկչության ֆինանսավորման համար: Դոհան հերքում է մեղադրանքները:

Անցյալ տարվա հոկտեմբերին Բահրեյնը հայտարարեց, որ անվտանգության նկատառումներից մուտքի վիզաներ է ներդնում Կատարի քաղաքացիների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ