News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիային կսկսի մատակարարել 2019 թվականին, հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեեւը:

«C-400-ը Թուրքիա.  պայմանագիրն իրականացվում է համաձայնեցված ժամկետներում: 2019 թվականին մենք կսկսենք կատարել պայմանագիրը», - լրագրողներին ասել է Միխեեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

2017-ի աշնանաը Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը հայտարարել էր Թուրքիայի հետ  ռուսական C-400 համակարգերի մատակարարման պայմանագրի կնքման մասին:

Այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արդեն փոխանցել է առաջին վճարը:

Ավելի վաղ «Կոմերսանտին» տված հարցազրույցում «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, որ Թուրքիան ձեռք կբերի  C-400-ի 4 դիվիզիոն, պայմանագրի գումարը կազմում է 2,5 մլրդ դոլար:

Առաջին մատակարարումները նախատեսվում էին 2020-ի մարտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ