News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանական կառավարությունը աջակցում է Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա այլընտրանքային գազամուղների կառուցմանը, հաղորդում է Reuters-ը: «Մենք շահագրգռված ենք Հարավային գազային միջանցքի հետագա զարգացմամբ», - գործակալությանն ասել է գերմանական կառավարության ներկայացուցիչը:

«Հարավային գազային միջանցքը» բաղկացած է երեք գազատարներից` Հարավկովկասյան  (Բաքու-Թբիլիսի-Էրզրում), Տրանսանատոլիական (TANAP) եւ Տրանսադրիատիկյան (TAP):

Ակնկալվում է, որ դեպի Եվրոպա տարեկան  10 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազի մատակարարումը կսկսվի 2020 թվականին, հաղորդում է DW-ն:

«Եվրոպա գազ մատակարարել  ոչ միայն Ռուսաստանից, այլեւ այլ տարածաշրջաններից՝ սա ԵՄ-ի դիվերսիֆիկացման ռազմավարության մի մասը», - ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը: Ադրբեջանը նա անվանել է ռազմավարական նշանակություն ունեցող երկիր եւ հետագայում հնարավոր է համարել Թուրքմենստանից, Իրանից եւ Իրաքից գազի մատակարարումը Եվրոպա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ