News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանման հետ կապված Հայաստանի համար բավականին անբարենպաստ արտաքին տնտեսական իրավիճակ է ստեղծվել: Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Հասկանալի է, որ այն տնտեսական դժվարությունները, որոնց հետ բախվում են Ռուսաստանն ու Իրանը, կարող են ուղղակի կամ անուղղակի ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա: Ռուսական շուկայի գնողունակության անկումը հարված է հասցնում արտահանմամբ զբաղվող հայաստանցի ձեռնարկատերերին, իսկ ռուբլու արժեզրկումը հանգեցնում է Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների կրճատմանը», - պարզաբանեց փորձագետը:

Ընդ որում, Մանասերյանն ընդգծեց, որ, չնայած Հայաստանի տնտեսության զգալի սահմանափակումներին եւ խոցելիությանը, այս ոլորտում ցնցումներ տեղի չի ունեցել: Նա նաեւ սխալ է համարում ասել, որ հայկական ազգային արժույթը պետք է արժեզրկվի՝ դրանով իսկ խթանելով արտահանումը:

«Նման պնդումներ վերջին ժամանակներս բավական հաճախ են հնչում: Մինչդեռ, ազգային արժույթի արհեստական իջեցումը լուրջ կերպով կխոչընդոտի արտաքին պարտքի սպասարկումը, իսկ գործնականում ակնկալվող արդյունք չի տա՝ վերամշակող արդյունաբերության զարգացման ցածր մակարդակի պատճառով»,- նշեց տնտեսագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news