News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Վեոլիա Ջուր» ընկերությունում դեռ քրական գործ հարուցելու մասին ծանուցագիր չեն ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը՝ նշելով, որ ընկերությունում 10 օրից ավելի ստուգումներ են անցկացվում ոստիկանության 6-րդ վարչության կողմից:

«Մեր գործունեությունը ստուգվում է Ջրային կոմիտեի կողմից, եւ այսքան ժամանակ որեւէ ցուցանիշով մենք դիտողություն չենք ստացել: 2 միլիարդ դրամից մի փոքր ավելի մենք ծախսել ենք համակարգի վերանորոգման, պահպանման եւ շահագործման համար: Այս թվերն ամեն տարի փոխվում են, եւ շարունակելու ենք մեր բնականոն աշխատանքը»,- ասաց Մուրադ Սարգսյանը:

Հատուկ քննչական ծառայությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ «Վեոլիա ջուր» ընկերությունում ստուգումների հետ կապված տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ:

Տպել
Ամենաշատ