News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ 17 նախարարությունների կեսից ավելին օրենքով սահմանված ժամկետում չի պատրասխանել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հարցմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:

«ՀՀ բոլոր նախարարություններին ուղարկված Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը ՀԿ-ներին տրամադրած դրամաշնորհների մասին, նախարարությունների ուղիղ կեսը չի պատասխանել հարցումն ուղարկելուց 1 շաբաթ անց։ Նման բան տեղի չէր ունեցել առնվազն 10 տարի։

Ավելին, նախարարություններից մեկն այս տեղեկատվությունը համարել է պետական գաղտնիք եւ մերժել տրամադրումը։ Մյուսը լրացուցիչ ժամանակ է խնդրել կողմնորոշվելու համար։ Փաստացի, ՏԱ մասին ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում սպառիչ պատասխան տրամադրել է 17 նախարարությունից 7-ը»,- գրել է Շուշան Դոյդոյանը:

Տպել
Ամենաշատ