News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը եւ Բրիտանիան համաձայնել են արագացնել բրեքսիտի վերաբերյալ բանակցությունները: Կողմերը մտադիր են բանակցությունների հերթական փուլն անցկացնել` փորձելով հաղթահարել կարեւոր տարաձայնությունները մինչեւ տարեվերջ պայմանագիրը կնքելու համար, հաղորդում է AP-ն:

Բրեքսիտի հարցով ԵՄ բանակցող Միշել Բարնյեն նշել է, որ կողմերը համաձայնել են, որ «ԵՄ-ն եւ Բրիտանիան այս պահից սկսած բանակցություններ են անցկացնելու»: Նրա խոսքով բանակցությունները կկենտրոնանան այն հարցերի վրա, որոնք կապված են ապրանքների, ծառայությունների, Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ ԵՄ-ի սահմանը հատող քաղաքացիների, ինչպես նաեւ ԵՄ-Բրիտանիա ապագա կապերի մասին քաղաքական համաձայնագրի հետ:

Խոստովանելով, որ դեռեւս կան բացթողումներ, բրիտանական կողմի բանակցող Դոմինիկ Ռաաբն ասել է, որ երկու կողմերը պրագմատիկ են:

 «Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք հոկտեմբերին համաձայնագիր կնքել».

Բրիտանիան ԵՄ-ից դուրս է գալիս հաջորդ տարվա մարտի 29-ին, բայց մինչ այդ պետք է համաձայնագիր կնքվի, որը պետք է խորհրդարանները վավերացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ