News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի համալսարանից ուրբանիստներ Ջոնաթան Աուերբախը եւ Ֆիլիս Վանը պատմական համատեքստում ուսումնասիրել են երկնաքերերի կառուցապատումը եւ հարկայնությունը, գրում է MIT Technology Review-ն: Ապագայում ավելի ու ավելի շատ են կառուցվելու երկնաքերեր, կարծում են ուրբանիստները, գրում է HighTech- ը:

Հետազոտության համաձայն, 2050 թվականին մեգապոլիսներում ապրելու է մինչեւ 6 միլիարդ մարդ: Դրա համար քաղաքները կամ պետք է աճեն հորիզոնական՝ դառնալով հսկա ագլոմերացիաներ, ինչպես Նյու Դելին կամ ուղղահայաց: Այսպես է Մերձավոր Արեւելքի քաղաքներում:

Այսօրվա դրությամբ աշխարհում 258 քաղաքներում կառուցվել է 150 մետրից բարձր 3,2 հազար շենք: Պարզվել է, որ 1950 թվականից սկսած 150 մետրից բարձր երկնաքերերի տարեկան թիվը ավելացել է 8 տոկոսով: Եթե աճը կայուն լինի, 2050 թվականին Երկրի վրա կլինի 41 հազար երկնաքեր: Միեւնույն ժամանակ, հավանականությունը, որ այդ ժամանակվա ամենաբարձր շենքը կլինի ավելի բարձր, քան մեկ կիլոմետր բարձրությամբ Jeddah Tower-ը, որը կհայտնվի 2020 թվականին, կազմում է 77 տոկոս:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news