News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում հայկական եկեղեցու պահակն արմատներով Գորախպուրից հինդուիստ է: Այս մասին գրում է հնդկական The Wire կայքի միջազգային թղթակից Նեհա Սիմլաին:

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի հին հայկական Արմանի Թոլա թաղամասն անունը ստացել է հայ բնակիչներից, որոնք ժամանակին ապրել են այնտեղ: Ոչ ոք չգիտի, թե երբ են հայերը հեռացել այնտեղից եւ ուր են գնացել: Այժմ Հարավային Ասիայում, նախկինի համեմատ, հայերի թիվը նշանակալիորեն նվազել է:

Նեհա Սիմլաին, գնալով հին Դաքքայի Արմանի Թոլա թաղամաս, հանդիպել է Շանքար Յադավին: Տեղի Հայ առաքելական եկեղեցին կառուցվել է 1781 թվականին: Եկեղեցու կառուցման հաջորդ 50 տարվա ընթացքում կառուցվել է նաև ժամացույցով մի աշտարակ: Ժամացույցի կոչնակի ձայնը լսվում է մինչև 4 մղոն հեռավորությունից:

Շանքար Յադավը եկեղեցու պահակն է, ով հինդուիստ է: Նա պնդում է, որ իր պապերը 1930-ական թվականներին Դաքքա են եկել Հնդկաստանի Ուտար Փրադեշ նահանգի Գորախպուր քաղաքից՝ այդ եկեղեցուն հետևելու նպատակով, ուր այժմ, ցավոք, ոչ ոք չի այցելում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ