News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը 2019 ֆինանսական տարում (2019թ․ ապրիլ-2020թ․ մարտ) նախատեսում է նախորդ տարվա համեմատ 1,93 տոկոսով ավելացնել պաշտպանական կարիքների ծախսերը՝ հասցնլով 5,29 տրիլիոն յենի (48,1 մլրդ դոլար ներկա փոխարժեքով), փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բյուջեի համապատասխան նախագիծը պատրաստել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը։ Այս գումարը ռեկորդային է։ Նախորդ տարի Ճապոնիայի կառավորւթյունը պաշտպանական ծախսերը ավելացրել էր 1,1 տոկոսով։

Նշվում է, որ առաջին հերթին միջոցների ավելացումը կապված է ԱՄՆ-ից Aegis Ahore հակահրթիռային պաշտպանության երկու համալիրների ձեռքբերման հետ, որը մոտակա 5 տարվա ընթացքում նախատեսվում է տեղակայել Ճապոնիայի տարածքում։ Տոկիոյում այդ միջոցները անհրաժեշտ են համարում Կորեական թերակղզում անկայուն իրավիճակի պատճառով:

Բյուջեի մյուս մասը, ինչպես սպասվում է, կուղղվի SM-3 Block 2A հրթիռների խոցման նոր համակարգերի ձեռքբերմանը, որը Ճապոնիան մշակել է ԱՄՆ-ի հետ համատեղ։ Ճապոնիայի ՊՆ-ի ծրագրերում է նաեւ հինգերորդ սերնդի F-35A ռմբակոծիչների ձեռքբերումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ