News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան կարող է «ակնթարթորեն» վերջ դնել ԱՄՆ-ի հետ ճգնաժամին՝ ազատ արձակելով պաստոր Էնդրյու Բրանսոնին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը Reuters-ի հետ հարցազրույցում։ Նա նշել է, որ Քաթարի ներդրումները չեն օգնի թուրքական տնտեսությանը։

Հարցին՝ ԱՄՆ-ն հարցականի տակ կդնի՞ արդյոք Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ում, Բոլթոնը նշել է․ «Ներկայումս հարցը դա չէ։ Մենք կենտրոնացած ենք պաստոր Բրանսոնի եւ մյուս ամերիկացիների ուղղությամբ, որոնց Թուրքիայի կառավարությունն անօրինական կերպով պահում է, եւ մենք ակնկալում ենք, որ այդ խնդիրը կլուծվի»։  

Մեկնաբանելով Քաթարի նախաձեռնությունը, որը Թուրքիայի տնտեսությունում խոստացել է 15 մլրդ դոլար ներդնել, Բոլթոնը նշել է, որ դա բավարար չէ, որ ազդի Թուրքիայի տնտեսության վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ