News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Facebook սոցցանցի վարչակազմը բացահայտել է Իրանից ու ՌԴ-ից կառավարվող ընկերությունների, որոնք գործում են օգտատերի շրջանում ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ, հայտնում է DW-ն։

Խոսքը 2 ընկերությունների մասին է, որոնց միջեւ կապ Facebook-ի ներկայացուցիչները չեն նկատել։

«Կոորդինացված ոչ աուտենտիկ վարքագծի» պատճառով Facebook-ից եւ լուսանկարներով փոխանակվելու Instagram ծառայությունից ջնջվել են 650 էջեր, խմբեր, հաշիվներ։ Այդ էջերը կառավարվել են Իրանից, եւ թիրախն են եղել օգտատերերը Մերձավոր Արեւելքում, Լատինական Ամերիկայում, Միացյալ Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում։

Facebook-ից ջնջված էջերի մի մասն էլ կապված է եղել աղբյուրների հետ, որոնց ԱՄՆ կառավարությունն ավելի վաղ նույնականացրել էր ՌԴ ռազմական հետախուզության հետ։ Այս հաշիվների գործունեությունը կենտրոնացած է  եղել Սիրիայի եւ Ուկրաինայի ուղղությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ