News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը «խրվել» է Սիրիայում եւ այլ երկրների աջակցությունն է փնտրում հետռազմական վերակառուցման ֆինանսավորման համար, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը՝ հավելելով, որ դա կարող է Վաշինգթոնին հնարավորություն տալ ճնշում գործադրել Իրանի վրա՝ ստիպելով նրան դուրս գալ Սիրիայից։

Արձագանքելով հարցին, թե մտադի՞ր է արդյոք ԱՄՆ-ն զորքերը դուրս բերել Սիրիայից, ինչի մասին խոսում էր նախագահ Դոնալդ Թրամփը, Բոլթոնը ուղիղ չի պատասխանել․ «Մենք Սիրիայում հետաքրքրված ենք ոչ միայն նրանում, որ ավարտենք «Իսլամական պետություն» խմբավորման ոչնչացումը եւ պայքարենք ԻՊ ահաբեկչության պահպանվող սպառնալիքի դեմ, այլ մեզ անհանգստացնում է նաեւ իրանցի ապստամբերի եւ կանոնավոր ուժերի ներկայությունը։ Սրանք այն խնդիրներն են, որոնք մեզ պահում են Սիրիայում»,-ասել է Բոլթոնը Reuters-ի հետ հարզազրույցում։

Նա շեշտել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում  Թրամփի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մոսկվան չի կարող ստիպել իրանցիներին լքել Սիրիան․ «Սակայն նա նաեւ նշել է, որ ՌԴ-ի ու Իրանի շահերը նույնական չեն։ Այդ պատճառով մենք հաստատ կխոսենք նրանց հետ այն հարցի շուրջ, թե ինչ դեր նրանք կարող են խաղալ»,-հավելել է Բոլթոնը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ