News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի եւ տնօրենի թափուր տեղի մրցույթի կարգում: Այս մասին օգոստոսի 21-ին Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկման ժամանակ նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը նաեւ տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում աշխատանքներ են տարվում՝ ոլորտը կարգավորող իրավական մի շարք ակտերի լրամշակման եւ փոփոխման ուղղությամբ: Փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի եւ տնօրենի թափուր տեղի մրցույթի, տնօրենների հավաստագրման, խորհուրդների ձեւավորման կարգերում: Կատարվող փոփոխություններից նախարարը կարեւոր է համարել հատկապես կառավարման խորհուրդների դերակատարման բարձրացումը. «Դպրոցների կառավարման խորհուրդները նույնպես վերածվել են քաղաքական մարմինների, որոնք որեւէ մասնակցություն չունեն դպրոցի զարգացման գործում, ընդամենը ծառայում են որպես տնօրեն ընտրող մարմին: Մենք այս համակարգը արմատապես փոխելու ենք»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաեւ սեպտեմբերի 1-ից մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ծրագրին` նշելով, որ այդ ուղղությամբ վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել նախարարության եւ մարզպետարանի կողմից, «Համընդհանուր ներառման անցնելը դյուրին գործընթաց չէ, սակայն զարգացած են համարվում այն հասարակությունները, ովքեր գնում եմ ներառման»,- նշել է Ա. Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ մարզում մեկնարկել են ներառական կրթության համակարգի անցմամբ պայմանավորված վերապատրաստումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ