News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես կրթության մարդ եմ, իմ հիմնական նպատակը եղել է կրթության ոլորտի բարեփոխումները: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց  Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հարմարավետ է զգում իրեն նոր իրողությունների պայմաններում:

«Ես եկել եմ քաղաքապետարան, կատարել եմ իմ ներդրումը: Յուրաքանչյուր հեղափոխություն ունի իր դրական կողմերը, այս առումով պետք է նայենք առաջ ու քայլենք առաջ: Որեւէ նշանակություն չունի մարդու արհեստավարժ լինելը նրա հետ, թե նա որ իշխանության օրոք է իրականացնում իր գործունեությունը: Ես համամիտ եմ, որ կրթությունը պետք է լինի ապաքաղաքականացված»,-հայտարարեց նա:

Աննա Ստեփանյանը հայտարարեց, որ որեւէ մեկն իրեն չի հորդորել հրաժարական տալ. «Եթե մարդը պատվով է կատարում իր աշխատանքը, անկախ որեւէ պատկանելիությունից, նա կատարելու է իր աշխատանքը: Ես այս պահին անկուսակցական եմ եւ համարում եմ, որ կրթության ցանկացած ներկայացուցիչ պետք է զերծ մնա կուսակցական պատկանելիությունից»:

Հարցին, թե ե՞րբ է դուրս եկել ՀՀԿ-ից, Աննա Ստեփանյանը պատասխանեց. «Երբ որոշում կայացրեցի, որ յուրաքանչյուր կրթության ներկայացուցիչ պետք է լինի անկուսակցական»: Նա ասաց, որ նոր չի դուրս եկել ՀՀԿ-ից:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ՀՀԿ-ի ժամանակ կրթության ոլորտը կուսակցականացվա՞ծ էր, ինչին քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց. «Յուրաքանչյուր մարդ ունի իր վերաբերմունքը կուսակցական լինել-չլինելու, իր որոշումները կայացնել-չկայացնելու: Միշտ էլ այդպես է եղել»:

Աննա Ստեփանյանը հույս ունի, որ կաշխատի նաեւ նոր քաղաքապետի հետ. «Անկախ նրանից, թե այս պահին քաղաքապետն ով է, բնականաբար, կարեւորված է, թե որքանով է նաեւ ծրագրային առումով քո եւ ներկայիս քաղաքապետի տեսլականը համընկնում: Կարծում եմ՝ իմ առջեւ դրված խնդիրները կատարելու եմ, մնացածը՝ առաջ Աստված»:

Տպել
Ամենաշատ