News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տարոն Մարգարյանը տվել է իր հրաժարականը, մարդկայնորեն մեր հարաբերությունները նորմալ են, իսկ քաղաքապետարանի աշխատանքներն ընթանում են նորմալ, բնականոն, որեւէ խաթարում կամ շեղում չկա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 22-ին, Հայ-չինական դպրոցի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:

Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում հանդիպել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ. ««Մեր մարդկային հարաբերությունները չեն սառել»:

Հարցին, թե քաղաքապետի թեկնածուներից որին է նախընտրելի համարում, Արեյանը պատասխանեց. «Ընտրությունները առջեւում են, իմ տեսլականն իմ գաղտնիքն է»:

Նա նշեց, որ Երեւանի օրը կնշվի նոր քաղաքապետով:

Հարցին, թե Տարոն Մարգարյանից չի՞ հարցրել, թե նա ինչու հրաժարական տվեց, հաշվի առնելով, որ ավելի վաղ պնդում էր, որ հրաժարական չի տալու, Կամո Արեյանը պատասխանեց. «Որեւէ առանձնազրույց չի եղել Տարոն Մարգարյանի հետ: Նա սպառիչ պատասխան է տվել: Դա մարդու քայլ է եւ իմ կողմից կոռեկտ չէ որեւէ մեկնաբանություն անել այդ քայլին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ