News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հայ-չինական դպրոցի խորհուրդն այսօր նիստ կգումարի եւ դրա արդյունքներով էլ պարզ կլինի՝ ինչ սկզբունքներով է ընդոււնելությունը լինում եւ շատ կարճ ժամանակահատվածում դա կկազմակերպվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը հայտնեց, որ բացի չինարենի խորացված ուսուցումից, ըստ էության, հայ-չինական դպրոցը սովորական դպրոցներից չի տարբերվի:

«Ինձ համար տարօրինակ է աժիոտաժը, որ կա դպրոցի շուրջ, որովհետեւ մենք ունենք այլ դպրոցներ, որտեղ չինարենի ուսուցում կա: Եւ ես ծնողներին կոչ եմ անում՝ եթե իրենց երեխաներն այստեղ չընդունվեն, թող դիմեն այլ դպրոցներ, եթե չեմ սխալվում այս պահին 6 դպրոցում չինարենի խորացված ուսուցում  կա, իսկ ծրագիրը մեր հանրակրթական դպրոցի ծրագիրն է լինելու»,-ասաց նախարարը:

Նշենք, որ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում այսօր բացվել է «Հայ-չինական բարեկամության դպրոցը», բացման արարողությանը ներկա է գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ