News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հանրաքվեի ինստիտուտը պետք է շատ ուժեղացվի, այո, պետք է լինեն հարցեր, որոնք լուծվեն հանրաքվեով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 22-ին, հայ-չինական դպրոցի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ մեր հանրությունը տեսավ, որ ինքը կարող է որոշումներ կայացնել ու ինքը հիմա ոչ թե պետք է անընդհատ հեղափոխություն իրականացնի, այլ պետք է մենք ստեղծենք ինստիտուտներ, որը հանրությանը  հնարավորություն կտա կարեւորագույն հարցերի վերաբերյալ, եւ այն հարցերի վերաբերյալ ինքը գտնում է, որ պետք է իր տեսակետը հաշվի առնելով լուծվի, այդ հնարավորությունը պետք է ունենա»,-ասաց նա:

Հարցին, թե երբ է մտադիր հանրաքվեի դնել ԱԺ-ն ցրելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այն ինչ ասվեց Հանրապետության հրապարակում, պետք է ընդունել ի գիտություն, բայց այնպես չէ, որ լուծման միայն մեկ տարբերակ կա: Կոնկրետ առաջարկվեց մեկ տարբերակ, մենք կունենանք հանդիպումներ, քննարկումներ: Թեման հետեւյալն է. մենք պետք է հասկանանք, որ ժողովրդի հաղթանակը անշրջելի է: Ես բոլորին կոչ եմ անում որեւէ բան չձեռնարկել այս թեզը թեկուզ տեսականորեն կասկածի տակ դնելու համար: Պարզ է, որ Հայաստանում ժողովուրդը թույլ չի տա կոռուպցիայի, ապօրինությունների, ամենաթողության վերադարձ: Ես որեւէ մեկին խորհուրդ չեմ տալիս այս հարցը փորձել դարձնել օրակարգի հարց:

Որովհետեւ նախ դա չի բխում Հայաստանի պետության ու ժողովրդի շահերից, երկրորդ՝ մտածողության էս վեկտորը այսօր Հայաստանում չունի որեւէ հեռանկար եւ երբեք այլեւս չի ունենալու հեռանկար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ իրենք կնախաձեռնեն սահմանադրական փոփոխություն, որը թույլ կտա առանց վարչապետի հրաժարականի հասնել ԱԺ լուծարման եւ նոր ընտրությունների անցկացման: Խոսքը այն մասին է, որ Սահմանադրությամբ հնարավորություն տրվի, որ ԱԺ-ն ինքն իրեն լուծարելու հնարավորություն ունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ