Վերջին 3 ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 35 հազարով ավելի շատ օտարերկրացի է մտել Հայաստան: Այսօր` օգոստոսի 22-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ-ում զբոսաշրջությունը զարգանում է:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` մայիսի 10-ից մինչեւ օգոստոսի 14-ը եկածների եւ գնացածների տարբերությունը 29986 , այսինքն այսքան մարդ ավելի է եկել գնացածների համեմատ, նրանց մի մասը մեր հայրենակիցներն են եւ անշարժ գույքի գների թանկացումը դա է վկայում, որ մեր հայրենակիցները բանկարան են գնում»,-ասաց նա:
Վարչապետի կարծիքով` զբոսաշրջության ակտիվացմամբ էականորեն ուժեղանում ու զարգանում է փոքր և միջին բիզնեսը: Նրա խոսքով` Հայաստանը պետք է բարելավի զբոսաշրջային ենթակառուցվածքները և պատշաճ որակի ծառայություններ մատուցի:
«Շատ կարևոր է, որ մենք զբոսաշրջությունը խթանենք: Լուրջ փոփոխություն է նկատվում զբոսաշրջության բնագավառում, և հույս ունեմ, որ զբոսաշրջային մեր ենթակառուցվածքները կլավանան, և շատ կարևոր է, որ մենք պետք է պատշաճ որակի ծառայություններ մատուցենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: